Ներքին 1 ժամ առաջ - 11:20 21-09-2026

Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն

Հայաստանում ԵՄ առաքելությունը շնորհավորում է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։

«Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ 35 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց ԽՍՀՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2 056758 քաղաքացիների 94.39%-ն «այո» ասաց անկախությանը։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: