Ներքին 12 ժամ առաջ - 11:31 20-09-2026

Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում

Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում՝ Global Relocation Index 2026-ում, որը պատրաստել է Rumavi ընկերությունը։ Երկիրը ստացել է 100-ից 62,2 միավոր։

Հայաստանը ամենաբարձրն է գնահատվում հարկային գրավչության տեսանկյունից՝ աշխարհում զբաղեցնելով 65-րդ տեղը։ Ձեռնարկատերերի համար երկիրը զբաղեցրել է 67-րդ տեղը, ընտանիքների համար՝ 71-րդ, թոշակառուների համար՝ 72-րդ։ Միևնույն ժամանակ թվային քոչվորների (հեռավար աշխատող ճանապարհորդներ) համար գրավչությամբ Հայաստանը հայտնվել է միայն 96-րդ հորիզոնականում։

Rumavi-ում նշել են, որ Հայաստանը կարող է հետաքրքրել ձեռնարկատերերին և ընտանիքներին, որոնք փնտրում են տեղափոխվելու մատչելի տարբերակ։ Առավելությունների թվում ընկերությունն առանձնացրել է օտարերկրյա քաղաքացիների սեփականության իրավունքները և համեմատաբար պարզ վիզային հասանելիությունը։

Միևնույն ժամանակ վարկանիշի հեղինակները մատնանշել են օդի որակի հետ կապված խնդիրները և բիզնես հնարավորությունների սահմանափակությունը։ Կլիմայական հարմարավետության ցածր գնահատականը նրանք կապել են Հայաստանի մայրցամաքային կլիմայի հետ։

Global Relocation Index 2026-ում ընդգրկվել է 192 երկիր։ Դրանք գնահատվել են 24 ցուցանիշով, ներառյալ տարբեր կատեգորիաների մարդկանց համար պայմանները, որոնք դիտարկում են տեղափոխվելու հնարավորությունը։

Համեմատության համար նշենք, որ Վրաստանը ստացել է 100-ից 69,3 միավոր։ Ադրբեջանը զբաղեցրել է 91-րդ տեղը, Թուրքիան՝ 97-րդ, Ռուսաստանը՝ 121-րդ։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում