Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 17:38 19-09-2026

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Հռոմում տեղացած հորդառատ անձրևը քաղաքի որոշ հատվածներում ջրածածկումներ և երթևեկության լուրջ խափանումներ է առաջացրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իտալական La Repubblica-ն։

Առավել տուժել են քաղաքի հյուսիսային շրջանները՝ Բալդուինան, Պոնտե Միլվիոն, Մոնտե Մարիոն, Պրատին և Բուֆալոտան։

Նշվում է, որ տեղումների ծավալը հասել է շուրջ 54,7 միլիմետրի, ընդ որում՝ մոտ 48 միլիմետրը տեղացել է ընդամենը կես ժամում։

Տեղատարափի հետևանքով Հռոմի տեղական ոստիկանությունը շուրջ 100 միջամտություն է իրականացրել։ Ջրածածկվել են ճանապարհներ, տապալվել են ծառեր և ճյուղեր։

Կաստելնուովո դի Պորտոյում ջուրը լցվել է մանկապարտեզ, որտեղից երեխաներն ու աշխատակիցները տեղափոխվել են անվտանգ տարածք։