Արտաքին 5 ժամ առաջ - 19:35 18-09-2026

Իրանը հայտարարել է, որ միաբևեռ համաշխարհային կարգի վերջը եկել է

Միաբևեռ համաշխարհային կարգը, որի պայմաններում մի կողմը զիջումների է հասնում ուժի և հարկադրանքի միջոցով, ավարտվել է։

Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Չինաստանի և Ռուսաստանի վետոն Իրանի հարցով մերժեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քաղաքական չարաշահումները և հաստատեց իրավունքի գերակայությունը։ Մենք պետք է պաշտպանենք բազմակողմանիությունը։ Միակողմանիությունը չի ծառայում որևէ մեկի շահերին»,- նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը։

Ամենից շատ դիտված