Մամուլ 1 ժամ առաջ - 07:28 15-09-2026

ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «2026 թվականի խորհրդարանական ընտրություններն ընթացան իշխող համակարգի կողմից պետական ապարատի աննախադեպ գործադրման պայմաններում։ Թոշակների ու նպաստների թիրախային ավելացումները, ընտրազանգվածին ուղղված ֆինանսական ներարկումները, ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու կալանավորումները ստեղծել էին մի իրավիճակ, որտեղ իշխանությունը փորձում էր ամեն գնով վերահսկել ընտրական գործընթացը։

Այս ամբողջ ճնշման ու պետական ռեսուրսի չարաշահման ֆոնին, սակայն, արձանագրվեց հետևյալ պատկերը. Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի փաստարկած տվյալներով, ընդդիմադիր 4 հիմնական ուժերը 2021 թվականի համեմատ ստացան 80 %-ով ավելի քվե՝ ընդհանուր առմամբ կրկնապատկելով իրենց ձայները։ Սա կարևոր ցուցանիշ է. երբ իշխանությունը գործադրում է վարչական ու ֆինանսական ողջ արսենալը, բայց ընդդիմադիր քվեն աճում է գրեթե 2 անգամ, դա նշանակում է, որ պետական ռեսուրսի ազդեցության լիմիտը սպառված է։ Համակարգային ճնշումներն այլևս չեն աշխատում այնպես, ինչպես նախկինում, իսկ հանրային դիմադրողականությունը հասել է այն մակարդակի, որ վարչական լծակներով հնարավոր չէ կասեցնել ձայների արտահոսքը։

Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր, որը պահանջում է հստակ ինստիտուցիոնալ աշխատանք։ Եթե նման ճնշումների պայմաններում ընդդիմադիր դաշտն ապահովել է նման աճ, ապա հետևողական քաղաքական ու կազմակերպչական աշխատանքի, ընտրական աշխարհագրության ընդլայնման և ռեսուրսների ճիշտ տեղաբաշխման դեպքում իշխանափոխությունը դառնում է լիովին հասանելի նպատակ։

2026-ի ընտրությունների արդյունքները փաստեցին. իշխող ուժի վերահսկողությունը ձևական է, իսկ համակարգված ինստիտուցիոնալ աշխատանքի դեպքում քաղաքական փոփոխություններն անխուսափելի են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները