ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն գոյություն չունի։ Հետևաբար, անհնար է գոյություն չունեցողն այլ բանով փոխարինել։ Այս մասին սեպտեմբերի 14-ին Հ1-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտում բացերի լրացման քաղաքականությանը, ապա այն կապված է նաև պաշտպանական և քաղաքական համագործակցության դիվերսիֆիկացման հետ. մենք նախաստորագրել ենք խաղաղության պայմանագիրը, ձեռք ենք բերել պայմանավորվածություններ հաղորդակցական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։ Անվտանգության ոլորտում բացը բխում էր խաղաղության բացակայությունից»,- նշել է Ռուբինյանը։