Հայաստանի բնակչության մի մասը կարծում է, թե նախկին կարկառուն թալանչիները, ովքեր ֆիզիկապես չեն անցնում դատական գործերով, գտնվում են փախուստի մեջ և նրանց նկատմամբ հայտարարված հետախուզումը ուր որ է կտա բաղձալի արդյունքը։
Համենայն դեպս, դրա մասին են վկայում վերջին ընտրությունների արդյունքները։ Պետական տարբեր կառույցների` իրականում իրարամերժ հայտարարություններն ու իշխանական քարոզչամեքենան այնպիսի տպավորություն են ստեղծում, թե հարյուրավոր և գուցե նաև հազարավոր «թալանչիներ» կան, որոնք գտնվում են հետախուզման մեջ։
Տեղեկացնենք, որ այս պահին Ինտերպոլի միջոցով հետախուզվում է 16 հայազգի անձ, և նրանց ցանկում չկա ոչ մի «նախկին թալանչի»։