Ներքին 1 տարի առաջ - 15:30 25-11-2024

Բանակի համար հավաքված և կորած փողեր. Վանաձորի կենտրոնում շքեղ կլինիկա. նախկին մարզպետի արձագանքը

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» ամիսներ անց Լոռու մարզպետ նշանակված ստոմատոլոգ Անրդեյ Ղուկասյանը, որն այդ պաշտոնը լքեց 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Վանաձորի կենտրոնում 4 հարկանի շքեղ շինություն է կառուցել։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Անդրեյ Ղուկասյանը զբաղեցնում էր Լոռու մարզպետի պաշտոնը, որպես օգնություն՝ մեծ թվով գումարներ են հավաքվել, սակայն դրանց մեծ մասն անհետացել է։

«Այդ թեմայով էր նաև քրեական գործ հարուցվել մարզպետարանի Կրթության վարչության նախկին պետ Ռաֆայել Հարությունյանի նկատմամբ, որը բոլորովին վերջերս արդարացվել է։ Հիմա մարզում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Անդրեյ Ղուկասյանի այս շքեղ շենքը հենց այդ գումարներով է կառուցվել։ Ինչպե՞ս կարող էր ստոմատոլոգ աշխատելով քաղաքի կենտրոնում հող ձեռք բերեր, այնուհետև նման շենք կառուցեր»,- ասաց մեր աղբյուրը։

Oragir.News-ը կապ հաստատեց Անդրեյ Ղուկասյանի հետ, նախ հարցրեցինք՝ ճի՞շտ է, որ Բաթումի փողոցում կառուցված շինությունը Ձեզ է պատկանում։ Վերջինս դրական պատասխան տվեց։

Ինչ վերաբերում է 44-օրյայի ժամանակ կազմակերպված դրամահաավքին, ապա գումարների փոշիացմանը, Լոռու նախկին մարզպետը պարզաբանեց.

«Սխալ հարցադրում եք դնում, որովհետև ոչ մի բան չի փոշիացվել, և ստոմատոլոգը, որը աշխատում է և թանկ ծառայություններ է մատուցում այդ բնագավառում, ինքը կարող է իրեն թույլ տալ, նաև բավականին մեծ բանկայի նմիջոցներ ներգրավելով, կառուցել նման շինություն։ Հակառակը, իմ պաշտոնավարման ընթացքում բոլոր կոռուպցիոներներին և խախտումներ անողներին փորձում էի պատժել և օրենքի դաշտ բերել։ Հետևաբար՝ ես ինքն չէի կարող ինձ նման բան թույլ տալ, և նման հարցը նույնիսկ ինձ համար վիրավորական է»։




Եթե գաղտնիք չէ, որքա՞ն է արժեցել նման շենքի կառուցումը, Անդրեասյանը պատասխանեց, որ դա գաղտնիք է։

Անդրադառնալով իր պաշտոնավարման ընթացքում մարզպետարանի Կրթության վարչության պետ աշխատած Ռաֆայել Հարությունյանի հետ դատական գործընթացին, նախկին մարզպետն ասաց.

«Բացառվում է՝ իմ օրոք նման բան եղած լինի, նույնիսկ 1 դրամի։ Դա արդեն պետք է հարցնեք նրանց, որտեղ նման գործեր են հարցուցել, ես տեղյակ չեմ նման բանից։ Ռաֆայել Հարությունյանը եղել է Կրթության վարչության պետը իմ մարզպետ աշխատած ժամանակ։ Դուք սխալ ինֆորմացիա ունեք, ինքն ինձնից հետո հաջորդ մարզպետի օրոք աշխատանքից ազատվել էր և դիմել էր դատարան, որպեսզի իր իրավուքնները պաշտպանի։ Եթե չեմ սխալվում դատարանն իր հայցը բավարարել էր, դրանից հետո չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել»։



Ի դեպ, մեր զանգից առաջ Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջը գործում էր, սակայն հեռախոսազանգից հետո նա էջը փակեց։


Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները