Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արտանիշ թերակղզում սարի լանջից պարապլանով թռիչքի ժամանակ քաղաքացին կորցրել է կառավարումը և մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նշված վայր կժամաներ ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը, օպերատիվորեն նշված վայր է ժամանում «Ճամբարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, ապա «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխում «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև սանավիացիայով նրան տեղափոխում են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկներին հաջողվում է փրկել այդ քաղաքացու կյանքը։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: