Սպորտ 2 օր առաջ - 09:23 11-09-2026

UFC-ի մարտիկ Վագաևը կանխատեսում է տվել Ծառուկյան – Ռուֆի մենամարտի վերաբերյալ

ACA-ի կիսամիջին քաշային կարգի նախկին չեմպիոն, ներկայումս UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Աբուբաքար Վագաևն իր կանխատեսումն է արել Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի առաջիկա մենամարտի վերաբերյալ։

«Ռուֆիին լավ չեմ ճանաչում, չգիտեմ՝ ինչպես է նա աշխատում և որոնք են նրա ուժեղ կողմերը, այդիսկ պատճառով նրա մասին շատ բան ասել չեմ կարող։ Իսկ Արմանին շատ լավ գիտեմ, մենք ընկերներ ենք։ Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ Արմանը կհաղթի նրան, ինչից հետո կստանա տիտղոսային մենամարտի հնարավորություն։ Համոզված եմ, որ Արմանը չեմպիոն կդառնա, նա դրա համար անհրաժեշտ ամեն ինչ ունի»,- Վագաևի խոսքերն է մեջբերում «Чемпионат» պարբերականը։

Հիշեցնենք, որ Ծառուկյան – Ռուֆի դիմակայությունը կլինի սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայանալիք UFC 331 մրցաշարի երկրորդ գլխավոր (co-main event) մենամարտը:

Armsport

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում