Արտաքին 1 ժամ առաջ - 16:27 10-09-2026

Իսրայելի պաշտպանության նախարարը կրկին սպառնացել է Իրանին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կրկին սպառնացել է հզոր հարվածներ հասցնել, եթե Իրանը հանկարծ որոշի որևէ կերպ հարձակվել հրեական պետության վրա։

«Հաշվի առնելով այն հնարավորությունը, որ Իրանում, «տնտեսական խեղդման» և ուժեղագույն ճնշման պայմաններում, կարող են որոշել գործողություններ ձեռնարկել Իսրայելի դեմ, ես կրկին նախազգուշացնում եմ Իրանի ղեկավարությանը․ Իսրայելի դեմ ցանկացած հարձակում՝ անկախ պատճառից և այն վայրից, որտեղից այն կիրականացվի, կստանա հզոր պատասխան»,- հայտարարել է Կացը։

Նախարարի խոսքով՝ Իրանին կհասցվեն երբևէ չտեսնված ծանր հարվածներ, այդ թվում՝ առանցքային էներգետիկ օբյեկտներին, որոնք ռեսուրսներով և հնարավորություններով ապահովում են Իրանի ռազմական ենթակառուցվածքը։

Կացը հավելել է, որ վարչապետի և պաշտպանության նախարարի ցուցումների համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) գտնվում է լիակատար մարտական պատրաստության վիճակում և պատրաստ է կատարել իր առջև դրված առաջադրանքները։