Ներքին Միտք 1 ամիս առաջ - 11:10 08-09-2026

Գործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները

Գործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները։ Այս մասին գրել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն ասում է՝ Ադրբեջանը մեզ ինչում մեղադրել է 30 տարի, արել է նույն սխալը՝ օկուպացրել է ՀՀ-ն (նկատի ունի Ջերմուկի և մնացած հատվածների ադրբեջանական մխրճվածությունը)։

Ադրբեջանական նարատիվներին ու Հայաստանին վերագրվող մեղադրանքներին հաստատում տալով՝ ՔՊ-ն առաջ է շարժվում՝ հընթացս պատասխանատվության հսկայական բեռ բերելով ապագա սերունդների համար։

Ադրբեջանը շարունակում է հերքել իր ռազմական հանցագործությունների, արցախցիներին ցեղասպանության ենթարկելու և ՀՀ տարածքներն օկուպացնելու փաստերը, իսկ գործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները՝ դրանով իսկ նոր առավելություններ փոխանցելով բանակցային գործընթացում Բաքվի դիրքերին»,- նշել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև