Ներքին 1 ամիս առաջ - 16:10 06-09-2026

Մեզ պետք չէ իշխանության փառասիրության որոգայթ․ Արամ Վարդևանյան

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա:

Ակնհայտ է, որ իրական Եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա, միաժամանակ առկա է հարաբերությունների ռեկորդային վատթարացում Ռուսաստանի հետ։

Արդյունքում տնտեսական խնդիրները չեն լուծվում և կա ռիսկ մնալու առանց որևէ կայուն գործընկերոջ:

Մեզ պետք չէ իշխանության փառասիրության որոգայթ: Մեզ պետք են հաղթանակներ` դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում, քաղաքական և տնտեսական մտքի հաղթանակներ որոնք մարդկանց կյանքը կբարելավեն ու բարեկեցություն կբերեն։

Տեսանյութ:


Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի