Մամուլ 1 ամիս առաջ - 09:26 03-09-2026

Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս սոցիալական ցանցերում ակտիվորեն տեսանյութեր են տարածվում, որոնցում փորձեր են արվում ներկայացնել, թե իբր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ճնշումներ են գործադրվել գործարար Հարություն Քնարյանի նկատմամբ:

Մեր տեղեկություններով, Հարություն Քնարյանը, որն իրեն դիրքավորել և գովազդում էր որպես շաքարավազի շուկայում նոր մենաշնորհ ունեցող խոշոր խաղացող, իր բիզնես գործունեության ընթացքում մշտապես ստացել է Հովիկ Աբրահամյանի անմիջական աջակցությունը։ Նախկին վարչապետը միջնորդել է տարբեր գործարարների, բանկերի և գործընկերների, որպեսզի նրան տրամադրվեն անհրաժեշտ միջոցներ՝ բիզնեսը զարգացնելու համար:

Սակայն հետագայում ի հայտ է եկել իրական պատկերը. Հարություն Քնարյանը խոշոր պարտքեր է կուտակել իր բոլոր գործընկերների նկատմամբ: Չկարողանալով սպասարկել այդ ահռելի ֆինանսական պարտավորությունները՝ նա ընտրել է շանտաժի, վարկաբեկման և ապատեղեկություն տարածելու ճանապարհը: Այժմ նա փորձ է անում Հովիկ Աբրահամյանի անունը շահարկել իր կուտակած պարտքերի պատմության մեջ:

«Փաստին» չհաջողվեց կապ հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն, մեր տեղեկություններով, նրա փաստաբանական թիմն արդեն իսկ դատական հայց է ներկայացրել ապատեղեկություն տարածող աղբյուրի դեմ: Ինչպես նաև, մեր տեղեկություններով, փաստաբանական թիմը պատրաստվում է դատական պատասխանատվության ենթարկել բոլոր այն լրատվամիջոցներին, էջերին ու հարթակներին, որոնք կտարածեն նմանատիպ զրպարտչական բովանդակությամբ ապատեղեկատվություն:

Ինչ վերաբերում է Քնարյանի իրական ֆինանսական պարտավորություններին, ապա համապատասխան փաստաթղթերի համաձայն, նա ահռելի չափերի պարտքեր է կուտակել տարբեր ընկերությունների և բանկերի առջև: Մասնավորապես, գործարարը «Կումայրի Գրուպին» պարտք է 35 միլիոն դրամ, «Սվիսբանկին»՝ 225 միլիոն դրամ, իսկ «Յունիբանկին»՝ 250 միլիոն դրամ:

Բացի այդ, «Արգոբրուտ» ընկերության նկատմամբ պարտքը կազմում է 14,3 միլիոն ռուսական ռուբլի: Գործարարի պարտքերի ցանկն այսքանով չի ավարտվում. ձեթի մատակարարման մասով «CITY» ՍՊԸին նա պարտք է 12,495,000 ռուսական ռուբլի, ցորենի գծով «Բաղրամյան» ՍՊԸ-ին՝ 8,878,320 ռուսական ռուբլի, իսկ շաքարավազի մատակարարման մասով «ALEX AND HOLDING» ՍՊԸ-ին՝ 9,613,782 ռուսական ռուբլի:

Փաստացի, բոլոր ընկերությունների և բանկերի մասով նրա պարտքերի հանրագումարն ու աշխարհագրությունը պարզապես ահռելի են. խոսքը վերաբերում է տասնյակ կազմակերպությունների ու գործընկերների, ինչը ակնհայտորեն փաստում է, որ սեփական խնդիրները մեկ անձի «գրպանը գցելը» էժանագին մանիպուլ յացիա է և կուտակված պարտքերից խուսափելու ձախողված փորձ:

Այսպիսով, հերթական անգամ պայթեց տարբեր քարոզչամեքենաների կողմից գովերգված «մենաշնորհ վերացնողի» փուչիկը, և պարզ դարձավ, որ գործ ունենք տարբեր անձանց վստահությունը չարաշահելով հարստացած, շարքային ներքին «խոպանչիներից» մեկի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:10 Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է․ Աննա Գրիգորյան