Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 18:11 02-09-2026

Վանդալիզմ՝ Թումանյան փողոցում․ վնասել են նորատունկ հուդայածառերը

Մայրաքաղաքի կենտրոնում հերթական վանդալիզմի դեպքն է արձանագրվել։ Թումանյան փողոցում վնասել են նորատունկ հուդայածառերը՝ կոտրելով դրանց ճյուղերը, հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Կանաչապատման համար տնկված ծառերը, որոնք դեռ նոր էին սկսել հարմարվել իրենց նոր միջավայրին, դարձել են անհարգալից վերաբերմունքի թիրախ։

Դեպքի առնչությամբ կազմակերպությունը պատրաստվում է դիմել ոստիկանություն։

Մայրաքաղաքի կանաչ ֆոնդը միայն քաղաքային միջավայրի գեղեցկությունը չէ․ այն բոլորիս ընդհանուր պատասխանատվությունն է։ Մեկ կոտրված ճյուղը կարող է տարիների աշխատանքի ու խնամքի արդյունք ոչնչացնել։

Հետևաբար ևս մեկ անգամ հորդորում ենք՝ պահպանել քաղաքային կանաչ տարածքները և խնամքով վերաբերվել յուրաքանչյուր ծառի ու բույսի»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները