Արտաքին 1 ամիս առաջ - 12:13 02-09-2026

Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի փորձում Իրանին ստիպողաբար բերել բանակցությունների սեղանի շուրջ, ինչպես հաղորդել էր ABC News-ը։ Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ի դիրքն այժմ ավելի լավ է։

Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

Թրամփը նշել է, որ իր համար միևնույն է՝ արդյոք Իրանը համաձայնագիր կկնքի թե ոչ։

«Մեր ներկայիս դիրքն ինձ շատ ավելի է դուր գալիս. մենք գրեթե ամբողջությամբ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, և նրանց տնտեսությունը լիովին փլուզվում է։ Նրանք պարզապես հետաձգում են անխուսափելին: Ե՞րբ է իրանցի ժողովուրդը ոտքի կանգնելու և պայքարելու», – նշել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ն և Իրանը սեպտեմբերի 1-ի երեկոյան կրկին նոր հարվածներ են հասցրել իրար։ Իրանում կան զոհեր և վիրավորներ։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում