Արտաքին 1 ամիս առաջ - 11:49 01-09-2026

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում սողանքային հոսքի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հազարը։ Այս մասին հայտնել է Նեպալի ոստիկանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ընդհանուր զոհերի թիվը 1,010 է», - նշել են իրավապահները՝ ընդգծելով, որ անհայտ է մնում 359 մարդու ինքնությունը: 581 զոհ հուղարկավորվել է:

Փրկվել է ավելի քան 4,000 մարդ։ Անհայտ կորած է համարվում 4,500 մարդ, նրանց թվում՝ 471 օտարերկրյա քաղաքացի։

Հիշեցնենք, որ տարերային աղետը տեղի է ունեցել Նեպալի հյուսիսում՝ օգոստոսի 26-ի առավոտյան։ Նախնական տվյալներով՝ ջրհեղեղի պատճառ է դարձել ձնահյուսը Չինաստանի հետ սահմանին՝ «Ռասուվագադհի» սահմանային անցակետից մոտ 20 կմ հյուսիս-արևելք: Ջրի, կեղտի և ապարների հզոր հոսքը հսկայական արագությամբ գետի հունով անցել է ավելի քան 70 կմ՝ ավերելով մոտակա բնակավայրերը և հանգեցնելով մեծ տարածքի հեղեղման:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում