Մամուլ 1 ժամ առաջ - 08:49 29-08-2026

«Հրապարակ». Նյութեր են նախապատրաստվում Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ուժային կառույցներում նյութեր են նախապատրաստվում ԲՀԿ-ական, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի դեմ։ Այժմ ուսումնասիրվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, արդեն 5 տարի Աբովյան համայնքի ղեկավար Բաբայանի ունեցվածքը` Աբովյան համայնքում գտնվող հողատարածքներ, շինություններ, մեքենաներ։

Հիմա պարզում են, թե ինչ հիմքերով են Աբովյան քաղաքում գործող 2 բանկերի տարածքները պատկանում Բաբայանի ընտանիքին, որը նա տրամադրել է վարձակալությամբ։ ՔՊ-ականները բարկացած են, որ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներն աբովյանցիները վերագրում են Էդուարդ Բաբայանին և համայնքային իշխանություններին։

Եվ չնայած Էդուարդ Բաբայանը վաղուց է հեռացել Գագիկ Ծառուկյանից, և անգամ թիմում համարում են, որ դավաճանել է նրան, որն իրեն հացի տեր է դարձրել, բայց նրան համարում են Ծառուկյանի հետ փոխկապակցված անձ։

Իշխանություններին կից աշխատող «քաղաքագետ» կոչվածներից մեկը վերջերս անդրադարձել է Բաբայանի առանձնատանը, թե նա քանդել է մանկական զբոսայգին ու այդտեղ տուն կառուցել, ինչից հետո այդ տան թեման էլ է ներգրավվել Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված վարույթների շրջանակներում»։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության