Ներքին 1 ամիս առաջ - 22:10 21-08-2026

Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Նարինե Բաբլումովա 37 տարեկան է, բայց արդեն բազմազավակ մայր է․ 8 երեխա ունի՝ 5 աղջիկ, 3 տղա։ Ավագը 17 տարեկան է, կրտսերը՝ 3 տարեկան։ Գյումրեցի բազմանդամ ընտանիքը 10 հոգով ապրում է Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում, որը վարձակալել են մոտ 1,5 տարի առաջ։ Չորսսենյականոց տան 2 սենյակներում են տեղավորվել․ ինչպես տիկին Նարինեն է ասում՝ հարմարվել, ապրում են։

Նարինե Բաբլումովա իր 8 անչափահաս երեխաների հետ կանգնած է դրսում հայտնվելու վտանգի առաջ։ Տունը, որտեղ ապրում են, 3 օրից պիտի ազատեն։

«3 օր ժամանակ են տվել, բայց տուն էլ չենք կարողանում գտնել։ Տանտերերը հրաժարվում են տուն տալ, երբ իմանում են, որ բազմանդամ ընտանիք ենք, տանը երեխաներ կան»,– Oragir.News-ի հետ զրույցում պատմում է երիտասարդ կինը։

Ընտանիքը բարդ իրավիճակում է հայտնվել․ գնալու տեղ չունեն։ Նախկինում ունեցել են սեփական տուն, բայց խնդիրների պատճառով վաճառել են այն և հայտնվել այս իրավիճակում։

Երիտասարդ կինը բազմիցս թակել է պատկան մարմինների դռները, բայց նրա խնդրանքներին անհաղորդ են մնացել։

Նարինեի խնդրանքը մեկն է՝ ընդառաջել իրեն, որ երեխաների հետ դրսում չհայտնվի։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում