Մշակույթ 1 ամիս առաջ - 23:16 19-08-2026

Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում, մասնավորի աջակցությամբ, պաշտոնապես բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան՝ ամբողջացնելով Մատենադարանի այցելուների համար նախատեսված նոր ենթակառուցվածքները։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր, հայտնում են նախարարությունից։

Նախաձեռնության նպատակն է Մատենադարանի հարուստ ձեռագրական և մշակութային ժառանգությունը ներկայացնել նոր ձևաչափերով՝ այն հասանելի և ճանաչելի դարձնելով մշակութային ինքնատիպ արտադրանքի միջոցով։

Գրախանութում ներկայացված կլինեն Մատենադարանի հրատարակությունները, հայագիտությանը, պատմությանը, արվեստին և մշակույթին վերաբերող գրքեր։ Հուշանվերների կրպակում այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերելու Մատենադարանի հավաքածուներից, հայկական ձեռագրերից և մանրանկարչությունից ներշնչված հատուկ արտադրանք։

Նախաձեռնության շրջանակում Մատենադարանը համագործակցում է առաջատար ընկերությունների և ստեղծագործական բրենդների հետ։ Վերջիններս Մատենադարանի հետ համատեղ մշակում են հատուկ հավաքածուներ՝ հայկական ձեռագրական ժառանգության մոտիվները ներկայացնելով ժամանակակից դիզայնի և կիրառական արտադրանքի միջոցով։ Հավաքածուները պարբերաբար կհամալրվեն նոր նմուշներով։

Նոր սրճարանը ևս կդառնա Մատենադարանի մշակութային միջավայրի շարունակությունը՝ այցելուներին առաջարկելով թանգարանային այցից հետո հանգստի և շփման հարմարավետ տարածք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում