Ներքին 1 շաբաթ առաջ - 20:43 17-08-2026

Սարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Սարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Խորեն Ս․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արնոլդ Կ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։ Գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։