Արտաքին 3 ամիս առաջ - 21:47 16-08-2026

Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզում գտնվող հրթիռային վառելիքի գործարանին

Կիրակի՝ օգոստոսի 16-ի գիշերը, Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Ռոստովի մարզի Կամենսկի գործարանին, որն արտադրում է պինդ հրթիռային վառելիք տարբեր տեսակի զինամթերքի, հրթիռային համակարգերի և ինքնաթիռների համար: «Գործարանի արտադրանքն ուղղակիորեն օգտագործվում է Ռուսաստանի զինված ուժերի կարիքները բավարարելու համար», - Telegram-ում գրել է Գլխավոր շտաբը :

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նաև հաստատել է Տյումենի մարզի «ԶապՍիբՆեֆտեխիմ» և Օրենբուրգի մարզի «Օրսկնեֆտեորգսինտեզի» նավթաքիմիական գործարանների վրա նախորդ հարվածների արդյունքները, որոնք տեղի են ունեցել համապատասխանաբար օգոստոսի 10-ին և 11-ին: Գործարաններն արտադրում են բենզին, դիզելային վառելիք և ավիացիոն վառելիք, մազութ և այլ նավթամթերք, որոնք, ըստ Գլխավոր շտաբի, օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական զորքերի մատակարարման համար :

Օգոստոսի 16-ի նույն գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել նաև բռնազավթված Ղրիմի Ռեզերվնի քաղաքում ռուսական հրթիռային ստորաբաժանման կենտրոնացման տարածքին և Դոնեցկի մարզի օկուպացված մասում գտնվող ռուսական բանակի ռազմական պահեստներին։

«Ավելին, վնասվել է Զապորոժիեի մարզի Սվիտլոդոլինսկեի մոտակայքում գտնվող երկաթուղային կամուրջը, որն օկուպանտները օգտագործում են ռազմական լոգիստիկայի և անձնակազմի տեղաշարժի ապահովման համար», - ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը