Մամուլ 3 ամիս առաջ - 08:55 15-08-2026

«Հրապարակ»․ Բերդի պետը գողականներին համբուրելով է բարևում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, չնայած իշխանության գալուց հետո բոլոր պատեհ առիթներով թմբկահարում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին, սակայն քրեակատարողական հիմնարկներն ավելի ու ավելի խորն են թաղվում այդ «մշակույթի» մեջ:

Մեզ պատմեցին, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Գարիկ Ծատուրյանն ու տեղակալ Իշխան Հակոբջանյանը ջերմ հարաբերություններ ունեն «գողականների» հետ։ Երբ պաշտոնյաները մտնում են «զոն», ողջագուրվում ու անգամ պաչիկով են բարեւում ՔԿՀ-ի 3-րդ մասնաշենքում իրենց պատիժը կրող, քրեական ենթամշակույթի հայտնի դեմքերից մեկի՝ Արթուր Ասատրյանի՝ Նորագավիթցի Ծուռի հետ։

Տեղեկություններ կան, որ ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանի եղբայրն էլ ջերմ հարաբերություններ ունի Նվեր Կիրակոսյանի՝ Նորագյուղցի Նվերիկի ու մեկ այլ «ավտարիտետի»՝ Սեւոյի հետ։ Վերջիններիս միջոցով Թադեւոսյանի եղբայրը փորձում է օգնել քրոջը՝ կառավարելու բանտերը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին