Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 10:53 14-08-2026

1.7 մլն դրամ տուգանք` Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա․ հայտնում են ԲԸՏՄ-ից։

«Հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգայցերի արդյունքում Երևանի տարբեր վարչական շրջաններում գործունեություն իրականացնող մի շարք շինարարական կազմակերպություններում արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ, մասնավորապես՝ հղկման աշխատանքների ընթացքում չեն օգտագործվել փոշու արտանետումները բացառող սարքեր, օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինհրապարակները պարբերաբար չեն ջրվել, առկա ավազի կույտերը չեն եղել ծածկված անթափանց ծածկոցով, բացակայել են ցանկապատումները և այլ։

Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, և իրավախախտների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
Տնտեսավարողների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1․700․000 ՀՀ դրամ։
Միջոցառումները շարունակվում են։

Հարգելի՛ քաղաքացիներ, նմանատիպ իրավիճակների ականատես լինելու դեպքում խնդրում ենք տեսանյութերն ու համապատասխան տեղեկատվությունը փոխանցել ԲԸՏՄ՝ Ֆեյսբուքյան էջի միջոցով կամ զանգահարել 119 թեժ գծին»,- ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ