Ներքին 1 ամիս առաջ - 14:28 12-08-2026

Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Քեթի բնակավայրի բնակիչ Սաշիկ Ավետիսյանը առաջին կարգի հաշմանդամ է։ Նա կնոջ հետ ապրում է կիսախարխուլ տնակում և, թոշակից ու նպաստից բացի, այլ եկամուտ չունի։

Սակայն արդեն մի քանի ամիս է՝ ամուսինները նպաստ չեն ստանում։ Փաստացի, թոշակառու ամուսինները սոցիալական լուրջ խնդրի առաջ են կանգնել։

«Զույգ ոտքերս անդամահատված են, առաջին կարգի հաշմանդամ եմ։ Նպաստառու եմ եղել, սակայն թոշակս 10 հազար դրամով ավելացնելուց հետո անապահովության միավորներս նվազել են, ինչի պատճառով զրկվել եմ նպաստից։ 10 հազար դրամի պատճառով 20 հազար դրամ նպաստից զրկվեցինք։ Ես 69 տարեկան եմ, կինս՝ 64։ Աչքս կուրացել է։ Բժիշկը դեղ է նշանակել, որն արժե 10 հազար դրամ, բայց ես չեմ կարողանում գնել։ Սպառողական զամբյուղը մեզ համար անհաղթահարելի է մնում։ Կոմունալ ծախսերը մի կերպ եմ վճարում։ Բնական գազ չունենք, բալոնով գազից ենք օգտվում։ Գազը լիցքավորելու համար պետք է տաքսիով հասնեմ քաղաք, ինչը միշտ չէ, որ հնարավոր է։ Գյուղի խանութներում առևտուրը քաղաքի համեմատ ավելի թանկ է նստում։ Ու այսպես՝ մի շարք այլ խնդիրներ կան, որ էլ ասելու չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է թոշակառու տղամարդը։




Սաշիկ Ավետիսյանն ասում է՝ դիմել են Միասնական սոցիալական ծառայություն, սակայն այդպես էլ իրենց հարցի հստակ պատասխանը չեն ստացել։ «Մեզ գրավոր պատասխան են տվել։ Այսինքն՝ իրենց գրած նամակը փաստում է, որ ներկայում գործող գնաճի պայմաններում ես լիովին ապահովված եմ համարվում»,- շարունակում է Սաշիկ Ավետիսյանը։

Տղամարդն ասում է՝ առողջապահական ապահովագրությունից ևս չի օգտվում և չի զգացել, որ այդ ծառայությունն իրեն հասանելի է։ «Էդ իրենց համար է հասանելի, հլը ինձ հարցրեք։ Դեղատների հետ կապված ծախսեր էլ կան, որոնք անհարմար եմ զգում բարձրաձայնել»,- եզրափակում է Սաշիկ Ավետիսյանը։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում