Ներքին Միտք 2 ամիս առաջ - 23:30 07-08-2026

Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց

Նինա Կարապետյանցը գրել է․

«Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Հարուցված քրեական գործը հակաիրավական է, հակասահմանադրական է և, վերջապես, հակակոնվենցիոն է, ուստի և դասական/դասագրքային քաղաքական հետապնդում է` ուղղված Եկեղեցու դեմ։

Եթե կան մարդիկ, ովքեր դեռ չեն հասկացել, որ այս հանցավոր գործընթացի թիրախը ոչ թե Կաթողիկոսն է, այլ Եկեղեցին, բան չունեմ ձեզ բացատրելու։

Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ նիկոլական մեթոդներով կարող է բարելավվել Եկեղեցու վիճակը, ձեզ հետ էլ բան չունեմ խոսելու։

Հ.Գ. Բոլոր ժամանակներում քաղաքավարության «բարև»-ը տվել եմ քննիչներին, դատախազներին, դատավորներին, անկախ նրանից թե ինչ կռիվներ են նախորդիվ եղել մեր միջև, էս գործով քննիչ/ դատախազներին անգամ պարզ բարև տալը ինքս ինձ համար համարելու եմ անպատվաբեր…»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը