Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 16:55 06-08-2026

«Էպիկենտրոն»-ը պլանավորված ոչինչ չի ունեցել ԲՀԿ ղեկավարին լուսաբանելու վերաբերյալ

Բեթղեհեմ Արաբյանը, անդրադառնալով «Կենտրոն» հեռուստաընկերության տուգանմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի՛ գործընկերներ,
ինչպես հայտնի է, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 6-ին,7-ին, 8-ին իրականացրած մշտադիտարկման հետևանքով վարույթ էր հարուցել «Կենտրոն» հեռուստաընկերության (Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի» ՓԲԸ ) նկատմամբ։

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ցանկանում եմ հակիրճ ներկայացնել Հանձնաժողովի կայացրած որոշման էությունն ու իմ դիրքորոշումը։

ՀՌՀ-ն արձանագրել է, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող ձեռնարկություններում, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բնակարանում իրականացված խուզարկությունների, նրա ձերբակալության, «Արարատցեմենտ»-ում, «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, «Մուլտի Ուելնես»-ում և այլ ձեռնարկություններում կատարված գործողությունների վերաբերյալ հրապարակումները վերաբերում են մեկ անձի՝ Գագիկ Ծառուկյանին։ Այդ հիմքով Հանձնաժողովը եզրակացրել է, որ այդ ամենը մեկ լուր է, որովհետև ասոցացվում է Գագիկ Ծառուկյանի հետ։

Հետևաբար, ՀՌՀ-ն գտել է, որ խախտվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, ըստ որի՝ թողարկման ընթացքում մեկ թեմայի լուսաբանմանը հատկացվել է օրենքով սահմանված 25 տոկոսի առավելագույն շեմը գերազանցող ժամանակ։

Որպես «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն ծանուցվել եմ նիստի վերաբերյալ, ներկայացել եմ և հայտնել իմ անհամաձայնությունը։ Մասնավորապես, նշել եմ, որ պետական վեց տարբեր մարմնի կողմից շուրջ 70 ձեռնարկությունում իրականացված գործողությունները չեն կարող դիտարկվել որպես մեկ լրատվական թեմա կամ մեկ լուր։ Այն, որ, օրինակ, իքս ձեռնարկությունը փակվել է, կապարակնքվել է, կամ իքս ձեռնարկությունում վարույթ իրականացնող մարմինը գործողություն է իրականացնում, մեկ լուր չէ։ «Մուլտի ուելնես»-ի փակման լուրը, որպեսի հաճախորդը չգնա, օրինակ, մարզվելու, Գագիկ Ծառուկյանին վերաբերող լուր չեմ համարում։

Միաժամանակ բարձրաձայնել եմ նաև այս մոտեցման ռիսկայնությունը։ Եթե, օրինակ, ՀՌՀ նկատի, որ իքս հեռուստաընկերությունը մեկ լրատվական թողարկմամբ լուսաբանի կառավարության վեց տարբեր նախարարությունների գործունեությունը, որոնք ունեն տարբեր լիազորություններ և պատասխանատվության ոլորտներ,(ինչպես ՄԳ կոնցեռն-ի տարբեր ձեռնարկություններ) արդյո՞ք այդ դեպքում դրանք նույնպես կհամարվեն մեկ թեմա՝ կառավարության գործունեություն։ Կամ եթե ՀՀ չորս մարզում գրանցվեն ավտովթարներ, հիմա դա մե՞կ թեմա է։ Ի դեպ, «Էպիկենտրոն»-ի թողարկումը բխել է իրականացվող գործողություններից։ Նշված օրերին «Էպիկենտրոն»-ը պլանավորված ոչինչ չի ունեցել ԲՀԿ ղեկավարին լուսաբանելու վերաբերյալ, հետևաբար լուսաբանվել է ըստ պետական մարմինների գործողությունների։

Յուրաքանչյուրս մնացինք մեր դիրքորոշմանը։
ՀՌՀ-ն միաձայն ընդունեց վարչական ակտը և «Կենտրոն» հեռուստաընկերությունը ստացավ երկրորդ նախազգուշացումը։
Շնորհակալ եմ գործընկերներիս ուշադրության և թեմային անդրադառնալու համար։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի