Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 15:51 06-08-2026

«Կենտրոն» հեռուստաընկերությունը տուգանվել է 100․000 դրամով

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը օգոստոսի 6-ին գումարեց հերթական նիստը։

Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկեց հետևյալ հարցերը՝

1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի` «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ հայտի վարկանիշային քվեարկությունը (2026թ․ հուլիսի 8-ի վերսկսված նիստ)։
2. «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 22 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
3. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում՝ «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊԸ և «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ։

Առաջին հարցով Հանձնաժողովը ամփոփեց լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի արդյունքները։ Հանձնաժողովի անդամները փակ վարկանշային քվեարկությամբ գնահատեցին մրցույթի միակ մասնակից «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ին։ Մրցույթի արդյունքներով մասնակցին հաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 81 միավոր (անցողիկը՝ 40-ն է)։

Հանձնաժողովը հուլիսի 8-10-ն իրականացրել է «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ «ԿԵՆՏՐՈՆ» տեսալսողական ծրագրի հուլիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունների մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ լրատվական նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը գերազանցել է հաղորդման եթերաժամի 25 տոկոսը։ Հեռարձակողի լրատվական հաղորդումներում լուսաբանման առանցքում եղել են Գագիկ Ծառուկյանը, նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը և այդ վարույթի շրջանակում իրականացված փոխկապակցված վարութային գործողությունները։ ՀՌՀ-ն որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100․000 ՀՀ դրամով։

Վերջին հարցը վերաբերում էր ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցներ «ԷՖ-ԷՄ» և «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հայտերի հրապարակմանը: «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը 30 րոպեում Հանձնաժողովին ներկայացրեց իր ծրագիրը, որից հետո Հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին մրցույթի մասնակցի ներկայացուցչին։ Ինչ վերաբերում է «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտին, ապա Հանձնաժողովի կողմից այն քննության չառնվեց, քանի որ Ընկերության ներկայացուցիչը նիստի ընթացքում չներկայացրեց իր հայտի բովանդակությունը՝ նշելով, որ «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ն որոշել է չմասնակցել տվյալ մրցույթին։ ՀՌՀ-ն մրցույթի միակ մասնակցի հայտը կքննարկի և որոշում կկայացնի 60 օրվա ընթացքում։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է