Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 19:30 04-08-2026

Oragir.News-ին դիմած քաղաքացու ուղեգրի հարցը լուծվել է

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին, ում մայրը պետք է պետպատվերի շրջանակում վիրահատվի, սակայն բուժման կազմակերպման հարցում առաջացել էին դժվարություններ, հայտնել է, որ պոլիկլինիկան արդեն տրամադրել է վիրահատության ուղեգիրը։

Հիշեցնենք՝ նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք քաղաքացու խնդրին, որի մայրը պետպատվերի շրջանակում վիրահատության կարիք ունի։ Քաղաքացին պատմել էր, որ «Միքայելյան» բժշկական կենտրոնում չեն կազմակերպել անհրաժեշտ միջամտությունը՝ պատճառաբանելով, որ վիրահատող բժիշկը գտնվում է արձակուրդում, և հայտնի չէ, թե երբ է վերադառնալու։

Միաժամանակ քաղաքացին նշել էր, որ վճարովի հիմունքներով նույն վիրահատությունը կազմակերպելու հարցում խնդիր չէր առաջացել։

Քաղաքացին այսօր Oragir.News-ին հայտնել է, որ պոլիկլինիկան արդեն տվել է վիրահատության ուղեգիրը, ինչի արդյունքում բուժումը կազմակերպելու համար կարող են դիմել այլ բուժհաստատությունների ևս։ «Պոլիկլինիկան ուղեգիրը տվել է։ Երեկվա դրությամբ անորոշ էր, բայց հիմա արդեն ստացել ենք»,- նշել է քաղաքացին։

Նրա խոսքով՝ իրենք փորձել են հարցը լուծել նաև այլ բժշկական կենտրոնում՝ դիմելով «Իզմիրլյան» ԲԿ, սակայն այնտեղ հայտնել են, որ նախ անհրաժեշտ է կրկին կատարել կոլոնոսկոպիա։

«Գնացել ենք Իզմիրլյան, բայց ասում են՝ նորից կոլոնոսկոպիա պիտի արվի։ Մի քիչ բարդացրեցին, ասում են՝ հնարավոր է՝ վիրահատել չլինի, չգիտեմ՝ պետք է ճշտենք»,– պատմել է քաղաքացին։

Նա նշել է, որ իր ցանկությունն այն է, որ վիրահատությունն իրականացվի «Միքայելյան» բժշկական կենտրոնում, քանի որ այնտեղ արդեն ծանոթ են պացիենտի վիճակին, սակայն պատրաստ են դիտարկել նաև այլ տարբերակներ։

«Իրականում կուզեի, որ հենց Միքայելյանում անեինք։ Փորձում ենք հասկանալ՝ հնարավո՞ր է այնտեղ կազմակերպել, թե՞ ոչ»,- ասել է նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին կարևորն այն է, որ ուղեգրի հարցն արդեն լուծված է, և բուժման կազմակերպման համար այլևս հնարավոր տարբերակներ կան։

Oragir.News-ը կհետևի քաղաքացու խնդրի հետագա ընթացքին։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ