Ուղիղ եթեր
Ներքին 3 շաբաթ առաջ - 16:57 01-08-2026

ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկված անձանց` արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 31-ին Քրեակատարողական ծառայությունում մասնակցել են աշխատանքային քննարկման:

Հանդիպումը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները և դրանց լուծման առաջարկները քննարկելու նպատակով։

Քննարկմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանը, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները կատարող Կարո Մանուկյանը, ՄԻՊ աշխատակազմի և կենտրոնական մարմնի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշտադիտարկման արդյունքում արձանագրված յուրաքանչյուր խնդրի, այդ թվում՝ ազատազրկված անձանց` արտաքին աշխարհի հետ կապի ապահովման,վերասոցիալականացման գործընթացների հետ կապված և մի շարք այլ հարցերի։ Հատուկ ընդգծվել են ազատությունից զրկված կանանց, նրանց հետ գտնվող մինչև 3 տարեկան երեխաների և ազատությունից զրկված անչափահաս անձանց իրավունքներին առնչվող հարցերը, մասնավորապես, վերաբերելի երեխաների բժշկական օգնությանն ու սպասարկմանը, անչափահասների նկատմամբ հատուկ միջոցների կիրառմանը և այլն:

Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել են արդեն իսկ նախաձեռնված առանձին լուծումներ, քննարկվել են դեռևս առկա խնդիրների լուծման ուղիները:

Քննարկման մասնակիցները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու նման ձևաչափով հանդիպումները` ընդգծելով դրանց արդյունավետությունը արձանագրված խնդիրներին արագ արձագանքելու և համատեղ լուծումներ գտնելու տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային