Արտաքին 3 շաբաթ առաջ - 18:59 30-07-2026

Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ

Վանի նահանգի Բաշքալե շրջանում՝ Իրանի հետ սահմանին, անվտանգության պատնեշների կառուցման աշխատանքների շրջանակներում առաջին անգամ կիրառվել է մոդուլային պողպատե պատի համակարգ։

6 կմ երկարությամբ հատվածում սահմանային գիծն ամրացվել է 1մ բարձրությամբ բետոնե հիմքի վրա տեղադրված 5մ պողպատե պրոֆիլներով և 90սմ բարձրությամբ փշալարերով։

Պողպատե պատից բացի սահմանային գոտին հագեցած է նաև խրամատներով, հսկիչ ճանապարհներով և ժամանակակից բարձր տեխնոլոգիական դիտարկման համակարգերով։

Սահմանային անվտանգության այս լայնածավալ ծրագիրը, որը մեկնարկել է 2021-ին, ներառում է Չալդըրանի, Էզալփի, Սարայի և Բաշքալեի շրջանները՝ ընդգրկելով ընդհանուր 305 կմ տարածք։ Նախատեսված աշխատանքների 235 կիլոմետրանոց հատվածի շինարարությունն արդեն իսկ ավարտվել է, իսկ Բաշքալեի սահմանագծի վերջին՝ 70 կիլոմետրանոց հատվածում շինարարությունը դեռևս ընթացքի մեջ է։

Բետոնե բլոկները պատրաստվում են անմիջապես սահմանին մոտ գտնվող քարհանքում և հատուկ տեխնիկայի միջոցով տեղափոխվում ու փուլ առ փուլ մոնտաժվում սահմանագծի համապատասխան կետերում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»