Ներքին 2 ամիս առաջ - 14:05 30-07-2026

Դա դժբախտ պատահար էր, «Վեոլիայի» հետ կապված ոչ մի խնդիր չկա․ խոսնակը՝ աշխատակցի մահվան մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Օրեր առաջ մահվան ելքով վրաերթ էր արձանագրվել Ծովակալ Իսակով պողոտայում՝ «Երեքնուկ» կամրջի վրա։

Shamshyan.com-ն առաջինը հայտնեց, որ «Վեոլիա Ջրի» 62-ամյա աշխատակիցը դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել և մահացել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ևս հաղորդագրություն տարածեց Իսակովի պողոտայում գրանցված մահվան ելքով վրաերթի վերաբերյալ՝ տուժածին բնութագրելով «որպես չթույլատրված հատվածով փողոցը հատող հետիոտն»՝ առանց նշելու «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից լինելու հանգամանքը։

Դեպքից հետո շատերը քննադատում են «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ նշելով, որ արագընթաց պողոտայի կենտրոնում կամ կամրջի վրա աշխատանքներ կատարելիս չեն տեղադրվել բավարար քանակությամբ նախազգուշացնող նշաններ, թարթող լույսեր կամ արգելապատնեշներ, ինչը պարտադիր է աշխատակիցների կյանքը ապահովագրելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում՝ «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Կարինե Կարապետյանը, արձագանքելով վերոնշյալ դիտարկմանը, հղում արեց ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ վթարը տեղի է ունեցել հետիոտնի կողմից «փողոցն անցնելու ընթացքում»։

Խոսնակի պնդմամբ՝ «Վեոլիայի հետ կապված որևէ խնդիր չկա, դա դժբախտ պատահար էր»։

Հավելենք, որ դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ (ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր