Ուղիղ եթեր
Ներքին 4 շաբաթ առաջ - 11:07 28-07-2026

«Պապիկ-Տատիկ» նկարը՝ Արարատի գագաթին

Հայկական հասարակության շրջանում լայն արձագանք ստացած միջադեպը անսպասելի և խորհրդանշական շարունակություն ստացավ։ Արցախից 11-ամյա Եվա Դանիելյանի նկարը, որը նախկինում հանվել էր Երևանի Ա. Տեր-Գևոնդյանի անվան երաժշտական դպրոցի №1 ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատ լեռան գագաթ։ Այս խորհրդանշական քայլը նվիրված է յուրաքանչյուր մարդու հիշողության իրավունքին և այն արժեքներին, որոնք հնարավոր չէ վերացնել որևէ արգելքով։

Արշավի մասնակիցների խոսքով՝ իրենց նախաձեռնությունը պատասխան էր այն պատմությանը, որը լայն հասարակական արձագանք էր առաջացրել Հայաստանում։ Եվայի աշխատանքը, որը նվիրված էր Արցախ վերադարձի գաղափարին, չէր թույլատրվել մասնակցել դպրոցական ցուցահանդեսին։ «Հիշողությունը հնարավոր չէ ջնջել, — ասում է վերելքի մասնակիցներից մեկը։ — Մենք ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել Եվային և ցույց տալ, որ արդարությունն ու բարությունը վեր են ամեն ինչից, իսկ ամենակարևոր արժեքներն անհնար է արգելել»։ Նրանք կոչ արեցին երիտասարդ նկարչուհուն շարունակել ստեղծագործել, նկարել և երբեք չվախենալ արվեստի միջոցով ազատորեն արտահայտվելուց։
Առաջին իսկ օրվանից Երևանում, երբ տպագրեցինք այս նկարի տարբերակը, մարդկանց ստացանք անվերապահ աջակցություն՝ թե՛ Եվայի, թե՛ մեր նախաձեռնության նկատմամբ։

Արարատի գագաթին բարձրացված նկարը խորհրդանիշ դարձավ, որ գոյություն ունեն արժեքներ, որոնք վեր են ցանկացած արգելքից՝ հիշողությունը, հայրենի հողի հանդեպ սերը և ստեղծագործական ազատությունը։ Ակցիայի կազմակերպիչները շեշտում են, որ այս պատմությունը պետք է հիշեցնի՝ ստեղծագործական ազատությունը չի կարող սահմանափակվել որևէ գաղափարախոսության շահերից ելնելով։

Ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, որ տեղի ունեցածը դիտարկում են ոչ միայն որպես մեկ նկարի պատմություն, այլև որպես առիթ՝ հասարակության մեջ ավելի լայն քննարկում սկսելու ստեղծագործական ազատ արտահայտման իրավունքի շուրջ։ «Այստեղ՝ Արարատի գագաթին, մեզ համար որևէ կասկած չկա, թե որ նկարն է կրում իրական կարևորագույն գաղափարն ու խորհուրդը այն ցուցահանդեսում», — ընդգծեցին նրանք։

Հուլիսին տեղի ունեցած դեպքը լայն հասարակական արձագանքի առիթ դարձավ։ Եվայի՝ արցախյան «Մենք ենք, մեր սարերը» («Պապիկ-Տատիկ») հուշարձանը պատկերող աշխատանքը հանվել էր ցուցահանդեսից։ Դպրոցի վարչակազմը իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ աշխատանքը չի համապատասխանում ցուցահանդեսի թեմային։ Սակայն աղջկա ծնողները և մի շարք հասարակական գործիչներ տեղի ունեցածը գնահատել էին դս որպես գրաքննության դրսևորում։ Եվայի մոր խոսքով՝ ուսուցչուհին աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել՝ հայտարարելով, որ չի կարող աշխատել մի դպրոցում, որտեղ մանկական ստեղծագործությունը գնահատվում է որպես «հակապետական քայլ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ