Ներքին 4 շաբաթ առաջ - 12:40 27-07-2026

Որքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.

«Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին
Բազմիցս նշել եմ, որ Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում և, ինչու ոչ, նաև Կենտրոնական Ասիայում հասել է այնպիսի ակտիվության և ներգրավվածության մակարդակի, ինչպիսին չի հաջողվել ապահովել ԱՄՆ որևէ վարչակազմի՝ սկսած 1992 թվականից։

Իհարկե, դրա պատճառը միայն աշխարհաքաղաքական նպաստավավոր պայմանները չեն։ Բնականաբար, իր ազդեցությունն ունի նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը կենտրոնացած է ուկրաինական պատերազմի վրա, ինչի հետևանքով նրա ներգրավվածությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում էապես թուլացել են։ Նույնը վերաբերում է նաև Իրանին: Այդ հանգամանքն էլ հնարավորություն է տվել Թրամփի վարչակազմի, այս տարածաշրջանում առավել ակտիվ դերակատարության համար։

Սակայն այստեղ չափազանց կարևոր են նաև երկու առանցքային գործոններ, որոնք այս գործընթացը դարձրել են աննախադեպ արագ և արդյունավետ։

Առաջին գործոնը՝ Սթիվ Վիտկոֆը։

Ըստ առկա տեղեկությունների՝ TRIPP-ի ճարտարապետներից մեկը հենց Սթիվ Վիտկոֆն է։ Կենտրոնական Ասիան հենց TRIPP-ի միջոցով Թուրքիայի և Եվրոպայի հետ կապելու գաղափարը նույնպես վերագրվում է նրա թիմին։ Այս նախաձեռնությունը ոչ միայն տնտեսական և տրանսպորտային նշանակություն ունի, այլև կարևոր աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Վիտկոֆն ուղիղ կապ ունի Թրամփի հետ, ինչի արդյունքում բյուրոկրատական և սուբորդինացիոն խնդիրներ չեն ծագել նախագծի առաջնային փուլում (2025 փետրվար):

Իր հերթին հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը Վաշինգտոնին հնարավորություն է տալիս Ռուսաստանին զրկել Հարավային Կովկասում ազդեցություն պահպանելու նրա կարևորագույն լծակներից՝ հակամարտության շարունակական գոյության վրա խաղալու հնարավորությունից։

Երկրորդ կարևոր գործոնը այս գործընթացում Թրամփի վարչակազմի կառավարման ոճն է, որը աչքի է ընկնում բյուրոկրատական գործընթացների զգալի կրճատմամբ՝ մանավանդ կենսական նշանակության խնդիրների կյանքի կոչման հարցում՝ այդ թվում ուժի կիրառմամբ (բավական է հիշել, թե որքան արագ լուծվեցին Պանամայի նեղուցի, Վենեսուելայի և մի շարք այլ առկախված խնդիրներ):

Որոշումների կայացման գործընթացներն ընթանում են հնարավորինս արագ՝ առանց ավանդական բյուրոկրատական ձգձգումների, ինչը թույլ է տալիս օպերատիվորեն առաջ մղել նման մասշտաբային աշխարհաքաղաքական նախագծերը և լուծումներ տալ դրանց:

Այս համատեքստում կարևոր դեր ունի նաև այն, որ նախագահ Թրամփն անձամբ է ներգրավված գործընթացներում։ Միաժամանակ, Մարկո Ռուբիոն ղեկավարում է ոչ միայն Պետդեպարտամենտը, այլև Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքը, ինչը նպաստում է արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության համակարգերի առավել սերտ համակարգմանը։ Արդյունքում, տարբեր գերատեսչությունների միջև մրցակցությունն ու երկարատև միջգերատեսչական համաձայնեցումները նվազագույնի են հասցվում, իսկ որոշումների ընդունումն ու իրականացումը դառնում են ավելի արագ և արդյունավետ։

Ոչ Թրամփը, ոչ էլ նրա թիմի առանցքային անդամները երբեք չեն եղել բյուրոկրատներ։ Հենց այդ հանգամանքն է նրանց հնարավորություն տալիս հասկանալու, թե որքանով է բյուրոկրատիան բարդացնում քաղաքական որոշումների ոչ միայն կայացումը, այլ նաև կյանքի կոչումը, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք հրատապ և ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր են։

Այս առումով այս վարչակազմը շահեկանորեն տարբերվում է նախորդ՝ առանց բացառության բոլոր վարչակազմերից։ Սրանք, իհարկե, առանցքային, բայց ոչ բոլոր գործոններն են:
Իհարկե, մի շարք գործոններ էլ կան որոնք խանգարում են TRIPP-ի կյանքի կոչմանը՝ նույնիսկ այսքան լուրջ ջանքերի ներդրման պարագայում, սակայն դրանց կանդրադառնամ առանձին գրառմամբ»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur