Արտաքին 4 շաբաթ առաջ - 22:35 26-07-2026

Բեռլինում վրաերթի մեջ կասկածվողը հավանաբար գնդակահարվել է ոստիկանության կողմից

Բեռլինում ԼԳԲՏ-շքերթի մասնակիցների վրա հարձակման մեջ կասկածվողը, հավանաբար, գնդակահարվել է ոստիկանության կողմից, հաղորդում է DW‑ն։

Դա տեղի է ունեցել Բեռլինի Շպանդաու շրջանում, հայտնում են Der Spiegel‑ը և rbb‑ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

Spiegel‑ը, հղում անելով իրավապահներին, ճշտում է, որ խոսքը Աբդուլ Բ․‑ի մասին է՝ Գերմանիայի 21-ամյա քաղաքացու։

Ըստ ոստիկանության վարկածի, նա հուլիսի 25-ի երեկոյան Բեռլինում ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փրայդի մասնակիցներին, ինչից հետո մաչետեով հարձակվել է անցորդների վրա։

Հարձակման հետևանքով տուժել է 29 մարդ, մեկ կին զոհվել է։ Գերմանիայի ՆԳՆ‑ն հայտարարում է, որ խոսքը իսլամիստական ահաբեկչական գործողության մասին է։