Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 24-07-2026

Ծառուկյանի ունեզրկումը պետության հանդեպ անվստահություն կառաջացնի․ հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթը և նրա գույքի հնարավոր բռնագանձման գործընթացը շարունակում են լայն արձագանք ստանալ հանրության շրջանում։ Մինչ իշխանությունները հայտարարում են, որ գործընթացը կատարվում է օրենքի շրջանակում, հասարակությունում հնչում են տարբեր գնահատականներ՝ սկսած իրավական հիմնավորումներից մինչև քաղաքական ենթատեքստի վերաբերյալ կարծիքներ։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հետաքրքրվել է՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Գագիկ Ծառուկյանի ունեզրկումը պետության համար։

Հարցվածների մի մասը հրաժարվեց հստակ գնահատական տալ՝ նշելով, որ բավարար տեղեկություններ չունի թեմայի վերաբերյալ։

«Քաղաքականությունից շատ հեռու եմ, չեմ կարող այդ հարցի մասին խոսել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուսները, սակայն, համոզված էին, որ նման քայլերը կարող են բացասաբար անդրադառնալ պետության նկատմամբ վստահության վրա։

«Եթե մարդն իր աշխատանքով կարողացել է ստեղծել ունեցվածք, ապա պետք է ամեն ինչ իրավական ճանապարհով պարզվի։ Եթե խախտումներ են եղել, թող պատասխան տա, բայց նման գործընթացները կարող են մարդկանց մոտ անվստահություն առաջացնել պետության նկատմամբ»,- ասաց հարցվածներից մեկը։

Կային նաև կարծիքներ, որ նույնիսկ օրենքի խախտման կասկածի դեպքում գործընթացը պետք է իրականացվի առավել զուսպ և իրավական մեթոդներով։

«Եթե անհրաժեշտ էր նրան ձերբակալել կամ հարցաքննել, կարելի էր դա անել քաղաքակիրթ ձևով։ Նա չէր դիմադրում, չէր թաքնվում։ Միևնույն ժամանակ, եթե օրենքի խախտումներ են եղել, դա պետք է դաս լինի նաև մյուսների համար։ Բայց ամբողջությամբ ունեզրկելու հարցում վերապահումներ ունեմ»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Որոշ հարցվածներ բարձր գնահատեցին Գագիկ Ծառուկյանի բարեգործական գործունեությունը։

«Մարդիկ նրան ճանաչում են որպես բարերար։ Ես անձամբ վատ բան չեմ տեսել նրանից։ Թե ինչ կլինի հետագայում, չեմ կարող կանխատեսել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հնչեցին նաև խիստ քննադատական գնահատականներ իշխանությունների հասցեին։ Հարցվածներից մեկը համոզմունք հայտնեց, որ գործող իշխանություններից դրական սպասելիքներ չունի։

«Ես այս իշխանություններից լավ բան չեմ սպասում։ 70 տարեկան մարդու հետ այդպես վարվել պետք չէր։ Եթե մեղավոր է, թող պատասխան տա օրենքի առաջ, բայց մարդկանց պետք չէ նվաստացնել»,- ասաց մի անցորդ:

Քաղաքացիներից մեկն էլ նշեցին, որ նման գործընթացները հասարակության մեջ ավելի շատ քաղաքական գնահատականների առիթ են դառնում, քան իրավական քննարկումների։

Միաժամանակ կային նաև քաղաքացիներ, որոնք նշեցին, որ առանց գործի ամբողջական մանրամասներին ծանոթ լինելու դժվար է վերջնական գնահատական տալ և սպասվող հետևանքների մասին կանխատեսումներ անել։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ