Ներքին Միտք 2 ամիս առաջ - 13:02 24-07-2026

ՌԴ-ն արգելեց նաև կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար: Պատճառն այն է, որ այսօր ՌԴ-ն արգելեց նաև կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից: Ինչպես տեսնում ենք ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպումը շատ արդյունավետ է ընթացել, դրա հետևանքով Եվրոպայում շուկա ա, որ բացվում ա հայկական ապրանքների համար:

Մեր արտադրողները աննախադեպ հնարավորություն կստանան Եվրոպական շուկան հեղեղել հոլանդական ծաղկից 2 անգամ ավելի թանկ ծաղկով, չեխական ձկից 3 անգամ ավելի թանկ ձկով, գերմանականից՝ 4 անգամ ավելի թանկ կաթնամթերքով, իսպանականից 5 անգամ ավելի թանկ ծիրանով, իտալականից 6 անգամ ավելի թանկ գինով: Նույնը վերաբերվում է ջրեղենին, հյութեղենին, ջեմերին և այլն… ու քանի որ մեր ինֆեկցիոն հիվանդանոցները մանրից աշխարհի առաջատարն են դառնում սննդային թունավորումների բուժման հարցում, վստահ եմ մեր ապրանքի որակը որևէ հարց չի հարուցի Եվրոպայում և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը որտեղ 100 հոգուց ընդամենը 20 հոգի էր թունավորվել դա կհավաստի:

Այս հաջողության առթիվ հիրավի կարելի է մի հատ առանձին ֆեստիվառ կազմակերպել վարչաբենդի գլխավորութամբ»:

Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը