Մամուլ 2 ամիս առաջ - 08:58 23-07-2026

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և անզիջում դիմակայության մի նոր «ռազմաճակատ», որտեղ խորհրդարանական ամբիոնը վերածվելու է քաղաքական գոյամարտի հիմնական հարթակի: Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների կողմից մանդատները վերցնելու որոշումը ոչ թե հաշտեցման կամ առկա խաղի կանոններն ընդունելու նշան է, այլ գիտակցված քայլ՝ մտնելու մի տարածք, որտեղ սպասվում է ծանր ու դաժան պայքար:

Ապագա խորհրդարանն ակնհայտորեն չի լինելու դասական օրենսդիր մարմին. այն դառնալու է քաղաքական բախումների, իրավական պաշտպանության և իշխանական ապօրինությունների մերկացման առաջնագիծ: Ու չնայած զուտ թվաքանակով խորհրդարանում ՔՊ-ն ավելի շատ է, ավելին՝ ամբողջ պետական համակարգն ու վարչական ռեսուրսը իրենց ձեռքի տակ է, փաստացի իշխանություններն այնպիսի անհանգստություններ ու վախեր ունեն, որ գնալով ավելի են խորացնում «իրավական» ճնշումները ընդդիմադիրների նկատմամբ, հետագայում էլ փորձելու են օգտագործել պետական ողջ ռեսուրսը, այդ թվում՝ իրավապահ համակարգը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը խոչընդոտելու, կաթվածահար անելու համար: Սակայն հենց այս պայմաններում է ձևավորվելու նոր որակի խորհրդարանական դիմադրություն, որտեղ յուրաքանչյուր նիստ, քննարկում կամ հայտարարություն ունենալու է բացառիկ քաղաքական քաշ և լարվածություն:

Չնայած ներքին ճնշումներին, ապօրինությունների շղթային և իշխանության ձեռքում կենտրոնացած վարչական ու իրավապահ լծակներին, ընդդիմադիր ուժերը, ինչպես երևում է, ոչ միայն չեն նահանջում, այլև ավելի են ուժեղանում, ինչից էլ այսպես իրար է խառնվում իշխանությունը: Ավելին, ընդդիմության ձեռքին կան հզոր գործիքներ, որոնց գրագետ և արդյունավետ կիրառումը կարող է արմատապես փոխել քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Առաջնային լծակներից մեկը միջազգային հարթակներում ակտիվացումն է: Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ռեպրեսիաներն ու մարդու իրավունքների ոտնահարումները միջազգային հանրությանը փաստարկված ներկայացնելու դեպքում ընդդիմությունը կարող է ստեղծել լուրջ արտաքին ճնշում իշխանությունների վրա:

Մյուս կողմից՝ պայքարի առանցքային ու ամենաարդյունավետ ուղղություններից մեկը դառնալու է հենց տեղերում աշխատանքը և ընտրողների հետ անմիջական, մշտական կապի պահպանումը: Այսօր արդեն իսկ կան հստակ ու տեսանելի օրինակներ, երբ ընտրություններից հետո, օրինակ՝ «Ուժեղ Հայաստանն» ակտիվորեն շրջում է մարզերում, հանդիպում քաղաքացիների հետ և ոչ թե սահմանափակվում միայն քաղաքական հայտարարություններով, այլ սկսել է «հողի վրա» լուծել կոնկրետ, ռեալ խնդիրներ՝ ցուցաբերելով գործնական աջակցություն բնակիչներին: Խորհրդարանական գործիքակազմի, արտաքին ճնշումների և տեղերում իրականացվող այսպիսի հետևողական ու համակարգված աշխատանքի համադրումը կարող է ձևավորել որակապես նոր, գործնական ու ռեալ արդյունք ապահովող խորհրդարանական ընդդիմություն, որն իր արդյունավետ աշխատանքով ի վիճակի է վստահություն ձևավորել հանրության լայն շրջանակներում և հասնել երկրում իշխանափոխության իրականացմանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում