Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 19:34 21-07-2026

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ կողմերը հանդես են եկել ելույթներով։ Դատախազները հայտարարել են, թե առաջին ատյանի դատարանում իբր քրեական գործով բոլոր «ապացույցներն» ուսումնասիրվել են համակողմանի, ամբողջական և օբյեկտիվորեն։

Հաջորդ «նիստը» տեղի կունենա հուլիսի 24-ին։