Սպորտ 4 ամիս առաջ - 19:46 20-07-2026

Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Իսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի շնորհիվ

Հուլիսի 19-ին Իսպանիայի և Արգենտինայի ազգային հավաքականները պարզեցին աշխարհի 2026 թվականի առաջնության հաղթողին։

Մրցաշարի վճռորոշ և գերլարված հանդիպումն ավարտվեց իսպանական թիմի հաղթանակով։

Աշխարհի առաջնության եզրափակիչն ընդունել էր ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռեթերֆորդ քաղաքի «Մետլայֆ» մարզադաշտը։ Հանդիպման հիմնական 90 րոպեների ընթացքում մրցակիցներին այդպես էլ չհաջողվեց գրավել միմյանց դարպասը, ինչի արդյունքում պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Իսպանիային բաղձալի ոսկե մեդալները պարգևեց «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը։ Հանդիպման 106-րդ րոպեին նա անվրեպ օգտագործեց իր հնարավորությունն ու գնդակն ուղարկեց արգենտինացիների դարպասը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 1-0։

Այսպիսով, եզրափակիչում տարած պատմական հաղթանակի և չեմպիոնական տիտղոսի շնորհիվ իսպանացիներն իրենց ֆեդերացիային մեծ շահույթ բերեցին՝ 51 միլիոն դոլար պարգևավճարի տեսքով։ Մրցաշարի արծաթե մեդալակիր դարձած արգենտինացիները երկրորդ տեղի համար կստանան 34 միլիոն դոլար։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին