Ներքին 2 ամիս առաջ - 13:24 16-07-2026

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական Միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ, վերամշակված ձուկ և ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«2026 թվականին Եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը ՀՀ-ին փոխանցեց, թե ինչպիսի ընթացակարգեր ու պահանջներ են պետք: Այս ընթացքում բավականին աշխատանք է արվել, այսօր մենք ավարտում ենք այդ աշխատանքը: Նախագծի ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին դեպի եվրոպական շուկա, և պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ։

Եվրոպական Միության երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է հանդիսանում ձկնաբուծական տնտեսությունների կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների, կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների, Եվրոպական Միության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցված լինելը, ինչպես նաև ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։

Համաձայն Եվրոպական Միության օրենսդրության՝ այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացվի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից, մեր դեպքում որպես լիազոր մարմին սահմանել ենք ՍԱՏՄ-ն։ Նախագծով սահմանվում է գրանցման բավականին պարզ, թափանցիկ և միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ»,- նշել է Պապոյանը:

Պապոյանն ընդծեց՝ ԵՄ երկրներ արտահանելու նպատակով արդեն իսկ 5 ընկերություն ցուցաբերել է հետաքրքրություն և սպասում է իրենց որոշմանը.

«Այսինքն այն ստանդարտները, որոնք բարձր դրված են և համապատասխանում են Եվրոպական Միության պահանջներին, այս պահին արդեն 5 կազմակերպություն դրել է»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում