Ներքին 3 ամիս առաջ - 20:25 13-07-2026

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Եվրամիության խորհուրդը՝ Ընդհանուր անվտանգային և պաշտպանության քաղաքականության շրջանակում, հուլիսի 13-ին Հայաստանում մեկնարկում է գործընկերային առաքելությունը, որը խորհրդատվական, քաղաքացիական բնույթ է կրում:

Ըստ խորհրդի հայտարարության՝ պաշտոնապես ապրիլի 21-ին ստեղծված առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարելավելու երկրի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և մեծացնելու անվտանգության փոփոխվող մարտահրավերներին դիմակայելու կարողությունը: Դրանք ներառում են, այդ թվում, կիբերսպառնալիքները, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունը և ապօրինի ֆինանսական հոսքերը:

Մասնավորապես, առաքելությունը կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կաջակցի Հայաստանի տարբեր պետական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ նման սպառնալիքներին դիմակայելու համար:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ԵՄ-ն ներկայացրել է Հայաստանի համար տնտեսական և քաղաքական աջակցության խոշոր փաթեթ, որը պետք է օգնի հակազդելոը Ռուսաստանի ճնշմանը:

«Այսօր մենք տեղակայում ենք ԵՄ նոր առաքելությունը: ԵՄ փորձագետները կաջակցեն Հայաստանի իշխանություններին պայքարելու կիբեռսպառնալիքների և ապատեղեկատվության դեմ, ինչպես նաև հակազդելու ապօրինի ֆինանսական հոսքերին: ԵՄ-ն դիմացկուն, անկախ Հայաստանի և հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրն ընտրելու իրավունքի ամենամեծ ջատագովն է: Մենք այնպես կանենք, որ Հայաստանը միայնակ չբախվի արտաքին հարկադրանքի»,- հայտարարել է Կալլասը:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև