Ներքին 3 ամիս առաջ - 19:15 13-07-2026

Վանաձորի սպանության փորձի գործով 8 անձի քրեական գործը դատարանում է

Դատախազը 2026 թվականի հուլիսի 7-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունեցող 8 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ՝ Ա.Հ.-ն, Հ.Պ.-ն, «Քենթ» մականունը կրող Ա.Զ.-ն, «Բեսթ» մականունը կրող Ա.Ա.-ն Ս.Դ.-ի, «Վհո» մականունը կրող Վ.Ղ.-ի, «Դոնո» մականունը կրող Է.Հ.-ի և Խ.Մ.-ի հետ ծեծի են ենթարկել «Բգո» մականունը կրող Բ.Ա.-ին, որից հետո՝ 2026 թվականի մարտի 22-ին, Բ.Ա.-ին սպանելու նպատակով Ա.Հ.-ն, «Քենթ» մականունը կրող Ա.Զ.-ն և «Դոնո» մականունը կրող Է.Հ.-ն դարանակալել են, հետապնդել Բ.Ա.-ի եղբոր վարած ավտոմեքենան, կանգնեցրել այն և փորձել հրազենի գործադրմամբ իրականացնել սպանությունը, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել:

Նույն քրեական վարույթով պարզվել է նաև, որ 2026 թվականի ապրիլին, Վանաձորում ձեռքով բարևելու և ձեռքը երկար սեղմելու հետ կապված վիճաբանություն է առաջացել Ար.Ա.-ի և Ֆ.Պ.-ի միջև: Հարցին լուծում տալու համար Ար.Ա.-ն իր որդու միջոցով դիմել է վերոնշյալ Ա.Հ.-ին և Ս.Դ.-ին:

Ֆ.Պ.-ն, տեղեկանալով վերոնշյալի մասին, իր հերթին դիմել է իր մտերիմ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ Ար.Հ.-ին:

2026 թվականի ապրիլի 23-ին, Ար.Հ.-ի կանչով Ա.Հ.-ն և Ս.Դ.-ն, հանդիպել են Ար.Հ.-ին, Ար.Հ.-ի եղբորորդուն և ևս երկու անձի: Ա.Հ.-ն և Ս.Դ.-ի ընկեր Ժ.Հ.-ն ավտոմեքենան վարել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների ուղղությամբ՝ փորձելով հարվածել և վնասել նրանց, սակայն վերջիններս փախել և մտել են շքամուտք, որից հետո սկսվել է վիճաբանություն և ծեծկռտուք:

Վիճաբանության ժամանակ Ա.Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ար.Հ.-ի եղբորորդուն՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս, իսկ Ժ.Հ.-ն ապօրինի կրած ատրճանակով կրակոցներ է արձակել Ար.Հ.-ի և նրա մտերիմների ոտքերի տակ, որից հետո հեռացել են:

Նշված դեպքից հետո վերոնշյալ անձանց միջև առաջացել են լարված և թշնամական հարաբերություններ, ինչի արդյունքում Ս.Դ.-ն, Ա.Զ.-ն, Է.Հ.-ն, Հ.Պ.-ն, Ա.Ա.-ն և Ա.Հ.-ն նախապատրաստել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների սպանությունը: Մասնավորապես՝ լիցքավորել են ապօրինի ձեռք բերված հրազենները, դարանակալել Վանաձոր քաղաքի «Հուշարձան» կոչվող տարածքում, որից հետո նկատել են Ար.Հ.-ի ավտոմեքենային նմանվող ավտոմեքենա, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել:

Քննությամբ պարզվել է նաև, որ Ար.Հ.-ն, հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ և խախտելով իր նկատմամբ մեկ այլ քրեական վարույթի շրջանակում ընտրված տնային կալանքի պայմանները, մասնակցել է վերոնշյալ գործողություններին և իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել դեպի օդ:

Դատախազն 8 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության փորձի, սպանության նախապատրաստության, խուլիգանության, ապօրինի հրազեն պահելու, առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու համար: Բոլոր մեղադրյալների նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև