Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 19:09 13-07-2026

Ա կետից դեպի նոր հնարավորություններ. Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթը

Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդեն երկու տարիների հաղթողներին: Մրցույթն իրականացվում է երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկի ԿՍՊ նախաձեռնությունների շրջանակում, որի արդյունքում շուրջ 360 ուսանող մի քանի ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ:

«Ուսումը և շարունակական զարգացումն Ամերիայի կարևոր արժեքներից են։ Այդ պատճառով մենք տարիներ շարունակ համագործակցում ենք բուհերի հետ, կիսվում մեր փորձով և ստեղծում հնարավորություններ, որպեսզի երիտասարդները ձեռք բերեն գործնական փորձ և սկսեն իրենց մասնագիտական ուղին»,- նշեց Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը:

Մրցույթի ամփոփիչ հանդիպման առանցքում Ա կետն էր՝ այն մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր հնարավորությունները, կարևոր որոշումները և հաջողության ճանապարհը։ Միջոցառման օրակարգը հագեցած էր. ինտերակտիվ պանելային քննարկում, խաղեր, խոսնակների հաջողության պատմություններ և այլն:

«Մեզ համար կարևոր է լինել երիտասարդների կողքին, կիսվել մեր փորձով և գիտելիքներով, միևնույն ժամանակ` ոգեշնչվել իրենցով»,- նշել է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Իրինա Փյուսկյուլյանը:

«Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողների հետ հանդիպման նպատակը ոչ միայն հաղթանակը նշելն էր, այլև նոր գաղափարներով կիսվելը, փորձի փոխանակումը, նրանց հետ շփումը, կապերի ամրապնդումն ու պարզապես յուրահատուկ օր ունենալը։

«Երբ ուսանողները կարողանում են շփվել գործատուի հետ, իրենց մոտ առաջանում է գիտակցում, թե որքան կարևոր գործով են իրենք զբաղված սովորելիս, որքան կարևոր է անել այն` ինչ որ անում են, և ոչ թե գնահատականի, այլ իրական նպատակների համար»,- ասաց «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիրն ու Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:

Դերասան Սոս Ջանիբեկյանը, Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը և Ալվարիում ընկերության համահիմնադիր Կարեն Վարդանյանը կիսվեցին իրենց փորձով և պատմեցին իրենց Ա կետի մասին:

«Ա կետը սկզբնակետի սիմվոլն է, ու քանի որ մենք, որպես ուսանող, մեր կյանքի սկզբնակետում ենք և պետք է կառուցենք մեր ուղին, սիմվոլիկան ճիշտ է ընտրված»,- նշեց միջոցառման մասնակից ու մրցույթի հաղթողներից Տարոն Մկրտումյանը:

Հիշեցնենք, որ Ամերիաբանկի Visa Student քարտապանների համար ներկա պահին գործում են մի շարք արտոնություններ: Մանրամասներն` այստեղ: Իսկ նորությունների մասին առաջինն իմանալու համար ուսանողները կարող են բաժանորդագրվել Ամերիաբանկի AmeriaStudent Telegram-յան ալիքին: Ընդգծենք, որ առաջիկայում ուսանողների համար սպասվում են նոր հետաքրքիր առաջարկներ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի

Ձեզ գուցե հետաքրքրի