Ներքին 3 ամիս առաջ - 22:48 06-07-2026

Գագիկ Ծառուկյանի ձերբակալության հիմքում Կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգն է. «Միասնության թևեր»

Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման, նրա բնակարանում և ընկերություններում այսօր վաղ առավոտից իրականացվող խուզարկությունների, ինչպես նաև քիչ առաջ տեղի ունեցած ձերբակալության հիմքում Կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգն է։

Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության Թևեր» կուսակցությունը։

«Մասնավորապես, իններորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական մրցակից Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրել է այնպիսի սպառնալիքներ, որոնք կարող է իրագործել բացառապես իրավապահ մարմինների միջոցով։
Ակնհայտ է նաև, որ այսօրվա գործողությունների «հիմքերը» իշխանությունը պատրաստ ուներ մեկ, չորս կամ ութ ամիս առաջ, սակայն իր քաղաքական հաշվարկներից և պահի նպատակահարմարությունից ելնելով՝ դրանք գործադրում է հենց հիմա՝ այդ նպատակով օգտագործելով իրավապահ մարմինները։

Հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմը ծառայեցվում է Կառավարության ղեկավարի քաղաքական շահերին։ Հատկանշական է, որ Կառավարության ղեկավարը նման իրավասություն ընդհանրապես չունի։ Այս պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները ևս դադարում են գործել, որպեսզի հանկարծ չստացվի, թե քաղաքական ղեկավարի հրահանգը ոչ պատշաճ է կատարվում։ Սրա վառ օրինակն են փաստաբանական աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ այսօրվա հայտարարությունները։

Այսքանով հանդերձ, հարցը Գագիկ Ծառուկյանի անձը չէ։ Հարցը շատ ավելի խորքային է․ երկրի իրավական համակարգում փաստացի չի գործում հակակշիռների համակարգը։ Այս ամենը սկզբունքորեն հակադրվում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության պահանջներին:

«Միասնության Թևեր» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական նպատակներով իրավապահ համակարգի օգտագործման այս վտանգավոր գործելաոճը և հայտարարում, որ նման ընթացքը հարված է ոչ միայն կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի, այլ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, իրավական պետության հիմքերին և քաղաքացու ազատությանը»,-ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի