Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
Գագիկ Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում։
«Ավարտվել է նաև խուզարկությունը Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանը։ Այնտեղ նաև կենդանիներ էին պահվում, որոնք ունեն պահման լավագույն պայմանները։ Որքան էլ սահմռկեցուցիչ թվա` այդ կենդանիներն հիմա քնեցվել են, որպեսզի տեղափոխեն այլ վայր»,–ասել է Իվետա Տոնոյանը։