Ներքին 3 ամիս առաջ - 12:21 04-07-2026

Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի և նրա կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի շուրջ բռնկված իրավական ու ընտանեկան սկանդալը նոր, անսպասելի ու աղմկահարույց շրջադարձ է ստացել։ Բռնության ենթարկվելու մասին պաշտոնական հայտարարությունների ու դատարանի կողմից Արզաքանցյանին մոտենալու արգելքի ֆոնին, Նատալյայի հրապարակած վերջին լուսանկարները համացանցում տարաբնույթ կասկածների ու ենթադրությունների տեղիք են տվել։

Ամեն ինչ էլ ավելի թեժացավ, երբ տիկտոկում և ինստագրամում սկսեցին հոլովակներ տարածվել այն մասին, թե Նատալյա Ռոտենբերգն արդեն նոր սիրելի ունի, և հնարավոր է՝ նա հենց լուսանկարի երիտասարդն է։

Լուրերն այնքան մեծ արձագանք գտան, որ լուսանկարում պատկերված ձեռնարկատեր Կարեն Մարգարյանը ստիպված եղավ հատուկ տեսաուղերձով հանդես գալ տիկտոկում՝ հերքելով բոլոր բամբասանքները.

«Ընկերուհի չունեմ, նշանած չունեմ, կին չունեմ։ Ոչ էլ նպատակ ունեմ ունենալու, ինձ մենակ շատ լավ ա, ախպեր ջան։ Լավ ա, չեմ ուզում ընկերուհի։ Էդ հիմար խոսակցությունները թարգեք։ Ես հարյուր հատ աղջկա հետ շփվում եմ, նկարվում եմ, դա ոչ մի բան չի նշանակում, կպեք գործերներիդ»,- հայտարարել է գործարարը։

Չնայած պաշտոնական հերքմանը՝ համացանցում շարունակվող սադրիչ հոլովակներն ու քննարկումները հունից հանել են երիտասարդ ձեռնարկատիրոջը։ Տարածված տեսանյութերից մեկի մեկնաբանությունների բաժնում Կարեն Մարգարյանը չի զսպել էմոցիաներն ու կոպիտ, արձագանք է թողել.

«Հիվանդ ե՞ք, արա, ի՞նչ սիրելի... կյանքում մի անգամ եմ տեսել»,- գրել է Մարգարյանը՝ վերջ դնելով Նատալյա Ռոտենբերգի հետ ենթադրյալ սիրավեպի մասին բամբասանքներին։



Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում