Ներքին 1 ամիս առաջ - 20:12 03-07-2026

Բաքվում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր քննել է հայ բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության բողոքները:

«Գործին» կից դատական արձանագրությունների վերաբերյալ մեկնաբանություններ է ներկայացրել Արցախի ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը։ Նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը նույնպես ելույթ է ունեցել՝ նշելով, որ իր պաշտպանյալի վերաքննիչ բողոքը լիովին հիմնավորված է։

Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 7-ին։