Ներքին 1 ամիս առաջ - 18:00 03-07-2026

Ինչու է գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն. օրենքի պահա՞նջ, թե՞ տնտեսական ներդրում

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ հանրային ծառայության պաշտոնատար անձանց հայտարարագրման համակարգում հրապարակված հայտարարագրերից երևում է, որ վերջին երկու տարիներին նա ամուսնուն՝ Մամիկոն Գևորգյանին, նվիրաբերել է զգալի դրամական միջոցներ։

Մասնավորապես, 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ ամուսնուն նվիրաբերվել է 14 մլն դրամ, իսկ 2025 թվականի հայտարարագրում նշված է 15,7 մլն դրամի նվիրատվություն։
Հրապարակված տվյալներից նաև երևում է, որ նշված գումարները կազմում են գլխավոր դատախազի տարեկան աշխատանքային եկամտի զգալի մասը։




Այս տվյալները հրապարակվել են «Հանրային ծառայության մասին» (հոդված՝ 34) ՀՀ օրենքով սահմանված հայտարարագրման համակարգի շրջանակում, որի նպատակն է ապահովել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության թափանցիկությունը, հանրային վերահսկողությունը և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելումը։ Օրենքի համաձայն՝ օրենքով սահմանված պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են ներկայացնել գույքի, եկամուտների, ծախսերի, շահերի և օրենքով նախատեսված այլ տվյալների վերաբերյալ հայտարարագրեր, որոնք հրապարակվում են հանրային հասանելիության համար։

Հենց այդ հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում էլ հայտնի են դարձել ամուսնուն կատարված նշված նվիրատվությունները։

Սակայն հայտարարագրերում ներկայացված տեղեկություններից պարզ չէ, թե ինչով են պայմանավորված եղել ամուսինների միջև իրականացված նման խոշոր դրամական նվիրատվությունները և ինչ տնտեսական կամ իրավական նպատակ են հետապնդել դրանք։

Հարկ է նշել նաև, որ հայտարարագրերում նման գործարքների արտացոլումը ինքնին որևէ իրավախախտման մասին չի վկայում և օրենքով սահմանված հայտարարագրման գործընթացի մի մասն է։

Միևնույն ժամանակ, հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված եղել երկու հաջորդական տարիներին ամուսնուն տասնյակ միլիոնավոր դրամների նվիրատվության իրականացումը, հատկապես հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է երկրի գլխավոր դատախազին՝ հանրային բարձր պաշտոն զբաղեցնող անձի։



Հավելենք նաև, որ Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազ է (նշանակվել 2022 թվականի սեպտեմբերի 16-ին: Բացի հիմնական պաշտոնից, պաշտոնական տվյալներով հանդիսանում է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ:



Աննա Վարդապետյանի ամուսինը՝ ըստ ֆեյսբուքյան պրոֆիլի տվյալների՝ «Թվային կոնտենտի ստեղծող» է (Digital creator):

Հանրային հասանելի տեղեկություններից պարզ չէ, թե ինչ նպատակով են կատարվել ամուսնուն նշված չափի դրամական նվիրատվությունները և ինչով են պայմանավորված դրանք։



Oragir.News-ը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով պարզաբանել հայտարարագրերում արտացոլված նվիրատվությունների նպատակը և իրավական հիմքերը։ Պատասխանը ստանալուն պես այն կհրապարակվի։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին