Ներքին 3 ամիս առաջ - 12:19 03-07-2026

Իշխանությունները քաղաքացուն ընտրելու իրավունքից զրկելու ծայրահեղ քայլին են դիմում, որովհետև վախեցած են. Վարդան Հարությունյան

Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ոչ մի բացատրություն ու ոչ մի արդարացում չի կարող ունենալ քաղաքացուն քվեարկելու իրավունքից զրկելը։ Իշխանությունները նման ծայրահեղ, նման դատապարտելի քայլի պատրաստվում են գնալ սեփական ծրագրերի իրականացման, դրսից հնչած թելադրանքները, ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու նպատակով։

Նման քայլի լրջությունը, հավանբար, իրենք էլ են գիտակցում։ Իրենք էլ են, հավանաբար, գիտակցում, որ մեծ անօրինականության են դիմում։

Դիմում են, սակայն, որովհետեւ վախեցած են։ Վախենում են, որ խոստումները չեն կատարի, ինչի համար իրենց հաշիվ է ներկայացվելու, որը փակել չեն կարող։ Խոսքն առաջին հերթին դրսից պարտադրված, դրսի ճաշակին համապատասխան Սահմանադրության ընդունմանն է վերաբերվում։ Մի կարեւոր հանգամանք, բայց, չեն գիտակցում։

Չեն գիտակցում, որ նաեւ երկրի ներսում է գալու պատասխան տալու օրը։ Այդ օրը ներկայացված հաշիվը պակաս չի լինելու։ Այս հանգամանքը շատ իշխանություններ ու շատ իշխանավորներ հաշվի չեն առել։ Նրանց թվացել է, թե հավերժ են, թե ինչ ցանկանան կարող են անել, թե այն ինչ տեղի է ունեցել այլոց հետ, իրենց չի սպառնում։ Իրականում, բայց, բոլորն էլ իրենց 2018 թվականն ունեն։

Իրականում, բայց, բոլորին էլ իրենց 2018 թվականն սպասում է։ Եւ ահա, երբ կգա անխուսափելի այդ օրը, այս իշխանություններին ներկայացված մեղադրանքների շարքում, որպես ամենամեծ մեղադրանք, անկասկած, լինելու է քաղաքացուն քվեարկելու իրավունքից զրկելը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի